Մեկ օրվա ընթացքում Թուրքիայի սահմանն անօրինական ճանապարհով փորձել է հատել 154 մարդ
Թուրքիայում մեկ օրվա ընթացքում 154 մարդ է ձերբակալվել, ովքեր փորձել են Թուրքիայի սահմանն անցնել անօրինական ճանապարհով: Ըստ լրատվամիջոցների՝ մեծամասնությունը սիրիական սահմանին են ձերբակալվել:
Ձերբակալվածների թվում են 5 հոլանդացի, ովքեր փորձել են անցնել Սիրիա: Բացի այդ ձերբակալվել է 92 սիրիացի, նրանք փորձել են անօրինական ճանապարհով Սիրիայից մուտք գործել Թուրքիա:
Թուրք-իրաքյան սահմանին ձերբակալվել է 13 սիրիացի և 1 իրաքցի, ինչպես նաև 15 Սիրիայի և 16 Մյանմայի քաղաքացի, 8 իրաքցի, 3 աֆղանստանցի և 1 սենեգալցի՝ թուրք-հունական սահմանին: