211652_close_icon

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

views-count2654 դիտում article-date 20:35 22-02-2019
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը եւ Անուշ Բեղլոյանը:

Նմանատիպ նյութեր