211652_close_icon
views-count1350 դիտում article-date 16:24 05-04-2019

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կատարի Պետություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Արման Բոշյանը, Շաքե Իսայանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Նմանատիպ նյութեր