Ֆրանսիայում աճուրդի են հանել Գագարինի գրիչն ու ձեռագիրը
Ֆրանսիայում աճուրդի են հանվել աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի գրչածայրով գրիչը և նրա ձեռագրով գրված փաստաթուղթը։
Ինչպես հայտնում է Ria Novosti գործակալությունը, աճուրդը կազմակերպել է Cazo աճուրդի տունը։
Լոտի նախնական արժեքը 15-20 հազար եվրո է: Սև գրիչը հրթիռի ձև ունի: Տակդիրի վրա վերևում գրված է «ԽՍՀՄ Սեպտեմբեր 1959», իսկ ներքևում կարմիր թավշյա թուղթ է և պատրաստողի դրոշմը:
Գագարինի ինքնագիրը շնորհավորական տեքստ է՝ հասցեագրված նավաստիներին ու գետային տրանսպորտի աշխատողներին: