998 դիտում
11:21 25-02-2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում
Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով եւ հովանավորությամբ:
Փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վեգասի հայկական համայնքի նշանակալի կենտրոններ՝ եկեղեցիներ, շաբաթօրյա դպրոց եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան:
Համայնքի հոգեւոր եւ մշակութային կենտրոն Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Վահան Կոստանյանը հյուրերին ներկայացրել է եկեղեցու կառուցման պատմությունը, խոսել համայնքի առջեւ ծառացած մարտահրավերներից եւ խնդիրներից:
Այնուհետեւ Մխիթար Հայրապետյանն այցելել է եկեղեցուն կից մշակութային կենտրոնում գործող Հայ օգնության միության հայկական շաբաթօրյա դպրոց, որտեղ այսօր ուսանում է մոտ 60 հայ աշակերտ: Շրջայցի ընթացքում հանձնաժողովի նախագահին ներկայացվել են դպրոցի գործունեությունը, աշակերտների նվաճումները, ինչպես նաեւ Սփյուռքի կրթական հաստատություններում առկա խնդիրները:
Մխիթար Հայրապետյանը ծաղիկներ է խոնարհել «Սանսեթ» այգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Այցի ընթացքում պատգամավորին ուղեկցել են «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, եկեղեցու եւ հուշահամալիրի ճարտարապետ Լեւոն Գյուլբենկյանը, համայնքի ներկայացուցիչներ:
Նախօրեին Մխիթար Հայրապետյանը հայկական մյուս՝ Սուրբ Կիրակոս եկեղեցում հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Նմանատիպ նյութեր
970 դիտում
23:13 09-02-2024
Մխիթար Հայրապետյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին
1262 դիտում
16:23 18-06-2019
Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով