211652_close_icon

Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ

views-count1126 դիտում article-date 22:23 18-02-2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը IDEX2025-ի շրջանակում կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի հետ։

Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյո21ւնաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ը ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։
 

Նմանատիպ նյութեր