Հերթական քաղաքացին բողոքում է, որ հայրը մահացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետևանքով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 33-ամյա Մագա Տոնոյանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է դիմել, որ փետրվարի 18-ից մինչև փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում իր հայրը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Լ. Տոնոյանը «երիկամային անբավարարվածություն» ախտորոշմամբ ստացիոնար բուժում է ստացել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նեվրոլոգիայի բաժանմունքում և հայրը փետրվարի 26-ին ժամը 04:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Մ. Տոնոյանը ոստիկաններին հայտնել է, որ հայրը մահացել է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բուժաշխատողների կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետևանքով:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: