2043 դիտում
10:21 28-02-2019
Ժիրայր Սեֆիլյանի սպառնալիքը բխում է ռուսական կողմի շահերից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Ժիրայր Սեֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, և այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ:
Թերթը պարզել է, որ ինչպես 2016-ին, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթանում էր լուրջ բանակցային գործընթաց (Սանկտ Պետերբուրգ, Վիեննա), այնպես էլ հիմա, ռուսական շրջանակները փորձում են ամեն կերպ ՀՀ քաղաքական դաշտում ընթացող գործընթացները հարմարեցնել իրենց և օգտվել դրանից. այս դեպքում Սեֆիլյանի հայտարարությունը, որը բացահայտ սպառնալիք է ՀՀ իշխանություններին, բխում է ռուսական կողմի շահերից:
Ըստ էության, բնական է, որ պաշտոնական Մոսկվան ՀՀ ներքաղաքական ասպարեզում միշտ փորձել է իր շահերին համընկնող գաղափարակիցներ ունենալ և այդ հանգամանքը ծառայեցնել իր պետական շահերի ու հետաքրքրությունների համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
851 դիտում
10:07 06-05-2015
Առաջիկա օրերին կարճվելու է Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը. ՀԺ
2235 դիտում
09:18 23-06-2016
Ժիրայր Սեֆիլյանի գործով մյուս ձերբակալվածները. «Ժողովուրդ»
12585 դիտում
20:25 17-07-2016
Դավիթ Շահնազարյան. «Ձեր գործողություններով ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է»
Այս բաժնից
1066 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»