211652_close_icon
views-count4018 դիտում article-date 16:00 28-02-2019

Կառավարությունը լուծարեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց 2019 թ. հուլիսի 1-ից դադարեցնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Դրա գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով: Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թ. ապրիլի 15-ը կստեղծվի լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ արդարադատության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին։

Նմանատիպ նյութեր