211652_close_icon
views-count3611 դիտում article-date 13:26 20-02-2020

Կառավարությունը լուծարեց «Հայկական միրգ»ընկերությունը. կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը: Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես. Նշվում է. «Հայկական միրգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականցնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը: 2016 թվականից ծրագիրը ավարտված է, Ընկերությունը որևէ գործունեությունը չի իրականացնում և եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի և հաշվապահի: Ընկերության 132 136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը: Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով: Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի և պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման և վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել:

Նմանատիպ նյութեր