Ռոնալդուն «Ատլետիկոյի» հետ խաղից հետո 400 հազ. եվրոյով Rolls Royce է գնել
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ավտոմեքենա է գնել:
Փետրվարի 23-ին պորտուգալացին մեկնել է Միլան և այնտեղ 400 հազ. եվրոյով ձեռք բերել Rolls Royce Cullinan մեքենա: Ավտոմեքենան սև-սպիտակ գույների է, ինչպես՝ «Յուվենտուսի» գույները, իսկ համարանիշը՝ 007:
Դրանից առաջ՝ փետրվարի 20-ին, «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում պարտվել էր «Ատլետիկոյին»՝ 0:2:
Այսօր Կրիշտիանուն իր նոր մեքենայի լուսանկարը հրապարակել է սոցցանցում: