1609 դիտում
16:25 07-03-2019
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում արժեքավոր է մյուսների համար․ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականը Ժնևում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և ԵԱՀԿԺՀՄԻԳ գնահատմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում համարվում է հաջողվածներից, որը կարող է օգտակար լինել այլ երկրների մարդու իրավունքների հաստատությունների համար (մշտադիտարկման սկզբունքները, քվեարկության օրը կատարվող աշխատանքը և այլն)։
Այս փորձը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հրավերով հատուկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում՝ ներկայացնելով ընտրությունների ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Պաշտպանի ելույթից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բարձրաստիճան ներկայացուցիչը նիստի ընթացքում նրան ներկայացրել է որպես վստահելի գործընկեր։
«Ընտրություններից առաջ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ ընտրությունների օրը Պաշտպանի կենտրոնական և մարզային գրասենյակներն աշխատում են վաղ առավոտից 24 ժամ ռեժիմով՝ ապահովելով Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Ավելին, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվում այն մարզեր, որտեղ չունենք մարզային ստորաբաժանումներ՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով։
Պահպանվում է մշտական կապ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների հետ» ,- նշել է Արման Թաթոյանը։
Ըստ Արման Թաթոյանի՝ մշտապես առանձին ուշադրության առարկա են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը։ Հավաքների դեպքում իրականացվում է մշտական դիտարկում, հատուկ քննարկման են արժանանում մասնակիցների իրավունքներին առնչվող բողոքները։ Իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ հնարավոր բերման ենթարկելու կամ ձերբակալման դեպքերում։
Պաշտպանի խոսքով՝ քարոզարշավի ողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրություններից կախված՝ աշխատանքները շարունակվում են նաև հետընտրական փուլում։
Հաշվի առնելով ընտրությունների ընթացքում աշխատանքի զգայունությունը՝ այն անհրաժեշտ է կատարել բարձր հանրային թափանցիկության պայմաններում։
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
22:48 25-03-2019
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված