211652_close_icon
views-count6484 դիտում article-date 17:37 09-03-2019

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր 97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Մարտի 8-ին դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին, որտեղ էլ կնքել է մահկանացուն: Վլադիմիր Էտուշը ԽՍՀՄ ժողովրդական արտիստներից ամենատարեցն էր: Նա խորհրդային բանակի շարքերում մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազմին, պարգևատրել բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով: 1944թ. ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է, ընդունվել Վախթանգովի անվան թատրոն, որի բեմին էլ հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը: Էտուշը կինոյում իր նորամուտը նշել է 1953 թվականին: Նրան ժողովրդական մեծ հռչակ են բերել Լեոնիդ Գայդայի երեք կոմեդիաներում խաղացած դերերը. Սաախովը՝ «Կովկասի գերուհին», Շպակը՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», ինժեներ Բրունսը՝ «12 աթոռ» ֆիլմերում, ինչպես նաև «Բուրատինոյի արկածները» ֆիլմում Կարաբաս-Բարաբասի դերը: Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում և սերալներում: Վլադիմիր Էտուշին կհուղարկավորեն մարտի 12-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր