Ավտովթար Լոռու մարզում. ՎԱԶ-2107-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 47-ամյա Իշխան Խալաթյանը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, իր կողմից վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 PX 703 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ճամփեզրի էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, 44-ամյա Նարինե Խալաթյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղի բնակիչներն ու վարորդները:
Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: