2299 դիտում
10:20 13-03-2019
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հունվարի 1-ից չի ֆինանսավորվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Նշենք, որ խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա: Ու, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը չի վճարել ՀՀ հիմնադիր նախագահի գրասենյակի աշխատակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն պատճառները խորհուրդ տվեց ճշտել կառավարությունից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ խնդիրը զուտ տեխնիկական է: «Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է»:
Նկատենք, որ մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների աշխատակիցներին կառավարությունն այս ընթացքում փոխանցել է աշխատավարձերը, նրանք որևէ խնդիր չեն ունեցել:
Ի դեպ, ստեղծված իրավիճակն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է՝ օրենքով հաստատված կարգով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6067 դիտում
00:28 09-01-2016
Հունվարի 9-ը Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է.
6094 դիտում
07:40 09-01-2017
Հունվարի 9-ը Հայաստանի 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է.
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը