211652_close_icon
views-count1425 դիտում article-date 23:40 14-03-2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար. մեր նպատակն է ակտիվացնել սպառողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրազեկման ակցիային՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջելով Երևանի փողոցներով, քաղաքացիներին բաժանելով սպառողի իրավունքների վերաբերող ուղեցույցներ, լսել նրանց բողոքները, հորդորել խանութում գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել սննդամթերքի ժամկետին, մակնշմանը, ինչպես նաև պահման և սանիտարահիգիենիկ պայմաններին: Քաղաքացիներն էլ առիթը չեն կորցրել խոսելու իրենց հուզող հարցերի մասին՝ մասնավորապես հաց-հացաբուլկեղենը խանութներում բաց վաճառելու, կաթնամթերքի որակի, հավկիթների մակնշման կամ ոչ ճիշտ ջերմաստիճանում պահպանելու և այլ խնդիրների մասին: Տեսչական մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ միայն միասին է հնարավոր արդյունավետ պայքարել անորակ, ժամկետանց սննդամթերքի և անպատասխանատու, իրավական նորմերը չպահպանող տնտեսվարողների դեմ: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարները՝ 010206040 կամ 012906090, հորդորելով ակտիվորեն ահազանգել խախտումներ նկատելու դեպքում: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր