211652_close_icon
views-count3044 դիտում article-date 16:17 15-03-2019

Չեմպիոնների լիգա. կայացավ 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը. «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»

Շվեյցարական Նիոնում՝ ՈւԵՖԱ-ի գրասենյակում, կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. [b]«Այաքս»-«Յուվենտուս» «Լիվերպուլ»-«Պորտու» «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»[/b] Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությանը: Կիսաեզրափակչում «Տոտենհեմ»-«Մանեչսթեր Սիթի» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Այաքս»-«Յուվենտուս» զույգի հաղթողը, իսկ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողը կխաղա «Լիվերպուլ»-«Պորտու» զույգի հաղթողի հետ: 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին: Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին և 8-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր