8514 դիտում
09:34 16-03-2019
Արսեն Թորոսյանի պաշտոնավարման օրերը հաշվա՞ծ են. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության և հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում:
Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը և ներկայացրեց սեփական պնդումները:
Ու թեև դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ և դրական օրինակ, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Թորոսյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում, և նրա շուրջ օղակը գնալով սեղմվում է:
Ասվածի ևս մեկ ապացույց է այն փաստը, որ նախօրեին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի դեմ, ով մեղադրվում է կաշառակերության մեջ: Նշենք, որ Վանեսյանը բոլորովին վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից:
Ի դեպ, այս համատեքստում շատ ուշագրավ էր Թորոսյանի՝ օրերս Վիեննայից արած ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»։
Մեր աղբյուրի պնդմամբ, փորձ է արվում Թորոսյանին կարգի հրավիրել, որ «չափերից դուրս չգա», իսկ եթե չստացվի, կարող են և հանգիստ հրաժեշտ տալ նրան, առավել ևս, որ ըստ խոսակցությունների, այդ պաշտոնին ձգտողների պակաս չկա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
30956 դիտում
09:24 31-10-2018
Արսեն Թորոսյանի փոխարեն առողջապահության նախարար կնշանակվի Հարություն Քուշկյանը․ «Փաստ»
3456 դիտում
09:31 14-03-2019
Զանգվածային արտահոսք. որակյալ կադրերը չեն ուզում աշխատել Արսեն Թորոսյանի հետ. «Փաստ»
2831 դիտում
09:25 26-08-2020
Արսեն Թորոսյանի վերաբերյալ որոշակի «հարցեր» կան․ «Փաստ»
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»