211652_close_icon
views-count2828 դիտում article-date 09:25 26-08-2020

Արսեն Թորոսյանի վերաբերյալ որոշակի «հարցեր» կան․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին հայկական տեղեկատվական հոսքերի էպիկենտրոնում նորից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախօրեին Թորոսյանն ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան օգտահաշիվը (նաև պաշտոնական էջը), իսկ դրանից առաջ էլ անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև սեպտեմբերի 18-ը Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ. այս լուրը նախորդ զարգացումների ֆոնին այնքան էլ զարմանալի չէ, քանզի քիչ չեն դեպքերը, երբ պաշտոնյաները աշխատանքից ազատվում են «արձակուրդից հետ չգալով»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանի հետ կապված որոշակի «հարցեր» կան, այդ թվում՝ կորոնավիրուսի թեսթերի հետ կապված։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ պարզապես ներկա փուլում կառավարությունում որոշում են կայացրել Թորոսյանին կորոնավիրուսային «պատերազմի» շրջանում ուղարկել արձակուրդ, իսկ այդ ընթացքում կպարզվեն բոլոր հանգամանքներն ու «հարցերը», ըստ այդմ էլ կորոշվի Թորոսյանի ապագան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր