3666 դիտում
10:20 16-03-2019
Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և խնձորի մեծ այգիներ է հիմնում: 71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել: Այս պահին տարածքում ծառատնկման ակտիվ գործընթաց է իրականացվում, 31 հեկտար տարածքն արդեն իսկ տեղական արտադրության պաշտպանիչ ցանցերով ապահովագրված է ուժգին քամիներից ու կարկտից: Նորաստեղծ այգիների գրագետ մշակումն իրականացնում են Երասխի բնակիչները՝ մի քանի հրավիրյալ մասնագետների օժանդակությամբ:
Ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող այգիների հիմնումը մեծ ոգևորություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երասխի համայնաքապետ Ռադիկ Օղիկյանը: Նրան մտահոգում են միայն մարդկանց ավելորդ հետաքրքրասիրությունը, հատկապես նեղսրտում է, երբ տարբեր միջավայրերում ներդրումային ծրագրի մասին խոսելիս՝ նախկին վարչապետի հետ այն ասոցիացնելով՝ տողատակերով քննարկումներ են ծավալում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
36281 դիտում
16:07 24-04-2018
Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են ՀՀ-ում իրականացվող ներդրումային ծրագրերը
11272 դիտում
10:57 18-11-2017
Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը «168 ժամ»
Այս բաժնից
3058 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2866 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր