9398 դիտում
13:09 16-03-2019
Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարածված այցով մեկնում է գյուղական համայնքներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարված այցով մեկնում է Հայաստանի գյուղերից մեկը: Այս մասին վարչապետ Ն. Փաշինյանը տեղեկացրեց իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ:
«Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել և առանց նախապես հայտարարելու և ոչ մեկին տեղեկացնելու մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում: Նման այցի նպատակն այն է, որ տեղում ծանոթանամ, շփվեմ մարդկանց հետ՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների և ուղղակի տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից ինչը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»,-ասաց Փաշինյանն ու դեռ գյուղի անունը գաղտնիք պահեց:
Նա նշեց, որ եթե այցի արդյունքն օգտակար լինի, խոստանում է, որ ժամանակ առ ժամանակ այսպիսի ֆորմատով կայցելի Հայաստանի տարբեր գյուղեր ու մարզեր՝ առանց պաշտոնյաներին տեղյակ պահելու: Վարչապետը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը: Նա նկատեց, որ «Ֆեյսբուք»-ն իհարկե օգնում է այդ հարցում, սակայն կենդանի շփումը կարծում է, որ ամենակարևորն է
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3098 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1246 դիտում
21:52 27-07-2024
Լիբանանի գլխավոր համայնքներից մեկը հայ համայնքն է․ Արամ Ա-ն հանդիպել է հայազգի դիվանագետների հետ
Այս բաժնից
376 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
334 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
403 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար