211652_close_icon
views-count1246 դիտում article-date 21:52 27-07-2024

Լիբանանի գլխավոր համայնքներից մեկը հայ համայնքն է․ Արամ Ա-ն հանդիպել է հայազգի դիվանագետների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է  Կոլումբիայում  Լիբանանի դեսպան Արա Խաչատուրյանին եւ Քաթարում Լիբանանի հյուպատոս Շանթ Վարդանյանին: Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:

«Ողջունելով անոնց այցելութիւնը՝ Նորին Սրբութիւնը գնահատեց որպէս դիւանագէտներ անոնց բերած ծառայութիւնը Լիբանանին: Ան յիշեցուց, որ Լիբանանի գլխաւոր համայնքներէն մէկն է հայ համայնքը՝ իր պարտաւորութիւններով ու իրաւունքներով: 

Ուրախությամբ հարկ է հաստատել , որ մեր համայնքի զավակները միշտ ալ եղած են պարտաճանաչ իրենց քաղաքացիական պարտաւորութիւններուն ու իրաւունքներուն նկատմամբ, ինչպէս նաեւ արժանապատուութեամբ ու նուիրումով Լիբանանը ներկայացուցած են օտար երկիներու մօտ, շեշտեց Նորին Ս. Օծութիւնը»:

Նմանատիպ նյութեր