211652_close_icon
views-count2269 դիտում article-date 17:04 17-03-2019

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավամ -«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր