211652_close_icon
views-count5179 դիտում article-date 23:23 18-03-2019

Կոտայքի մարզպետն իր անձնական խնդիրներին քաղաքական աստառ է տալիս․ Աբովյանի քաղաքապետը՝ իր ու մարզպետի հարաբերությունների մասին. տեսանյութ. Tert.am

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի համար տարօրինակ են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքները, թե ինքը քաղաքական սաբոտաժ է անում, ավելին՝ նախկին քաղաքական մշակույթի կրողն է։ Նա [url=https://www.tert.am/am/news/2019/03/15/Vahagn-gevorgyan/2949377?fbclid=IwAR2Wc5D4VrZV8QjYbbT4_8w_XL-KkkMb24d6RBnohrhkJlQWrGSOAOLXEzY]Tert.am[/url]-ի հետ զրույցում մարզպետի նման հայտարարություններն անհարկի քաղաքական շահարկումներ որակեց։ «Ի՞նչ է նշանակում՝ սաբոտաժ եք անում, սաբոտաժ ենք անո՞ւմ մեր բնակիչներին այն դեպքում, երբ 2015 թ․-ին ստացել եմ աբովյանցիների ուղիղ մանդատը։ Ի՞նչ է սաբոտաժը, այն, որ մենք մարզպետի հայտարարածով ունենք տնտեսած մոտ 400 մլն դրամ, իրականացնում ենք 2 տասնյակից ավել ծրագրեր։ Նախորդ բյուջետային տարում 150 մլն տնտեսել ենք վարչական բյուջեում ու փոխանցել ենք ֆոնդային բյուջե, իսկ սա բացառապես արդյունավետ կառավարման ու տնտեսվարման արդյունք է, այստեղ որևէ սաբոտաժի խնդիր չկա»,- ասաց քաղաքապետը։ Վահագն Գևորգյանը նկատեց, որ իրեն մեղադրում են սաբոտաժի մեջ, քանի որ Աբովյան քաղաքը չի միանում սուբվենցիոն ծրագրերին, բայց նաև շեշտեց՝ իրենք չեն միանում, քանի որ Աբովյանն արդեն իսկ մի քանի սուբվենցիոն ծրագիր կյանքի է կոչում։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/15/Vahagn-gevorgyan/2949377?fbclid=IwAR2Wc5D4VrZV8QjYbbT4_8w_XL-KkkMb24d6RBnohrhkJlQWrGSOAOLXEzY]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր