1499 դիտում
12:02 19-03-2019
Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենին
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։
Ինչպես հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։
Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որի հիմքի վրա ակնհայտ են ոլորտի առաջընթացի միտումները։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը թվային կամուրջ կարող է հանդիսանալ Եվրոպայի և Մաքսային միության միջև։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, գիտահետազոտական և տեխնոլոգիական ձեռքբերումները տնտեսության մեջ ներդնելու մեխանիզմներին: Քննարկվել են բանկի հետ համագործակցության մի շարք տարբերակներ, այդ թվում՝ տեխնոլոգիական ամենաառաջատար ուղղություններով Հայաստանում պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Սյուրկանի Կասիմն ընդգծել է բանկի հետաքրքրվածությունը Հայաստանում ակնհայտորեն առաջընթաց գրանցող այս ոլորտի նկատմամբ, պատրաստակամություն հայտնել շուկայի ուսումնասիրություն իրականացնելուց հետո համապատասխան քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության և բանկի ներկայացուցիչների կողմից առաջիկա համագործակցության հնարավորությունները մանրակրկիտ քննարկելուց հետո դրանց վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկներ։
Նմանատիպ նյութեր
2049 դիտում
17:26 14-06-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրենին
1676 դիտում
21:15 21-01-2020
Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին
1369 դիտում
20:11 12-07-2024
Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ