2753 դիտում
12:25 19-03-2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2 անդամներ մանդատները վայր են դրել
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ ընտրված Սուրեն Գալստյանն ու Կարեն Անթաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:
Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի և 2019 թվականի մարտի 12-ի արձանագրությունների համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին»,-ասաց նա:
Երևանի ավագանու նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ: Նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված:
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
17:04 20-10-2023
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Այս բաժնից
955 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
820 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը