2292 դիտում
16:49 19-03-2019
Արցախի կառավարությունն ու «ԱՐԻ» հիմնադրամը ստորագրել են վերաբնակեցման գոտում 25 տան կառուցման մասին համաձայնագրեր
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 18-ին՝ Լիբանանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի կառավարության անունից երկու համաձայնագիր է ստորագրել «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ներդրումային հիմնադրամի հետ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) տասը և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս) տասնհինգ տներ կառուցելու մասին։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «ԱՐԻ»-ի կողմից համաձայնագրերը ստորագրել է հիմնադրամի նախագահ Սուրեն Սարգսյանը։ Համաձայնագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել «ԱՐԻ»-ի բաժնետերերի իններորդ ընդհանուր ժողովի ժամանակ։
Համաձայնագրերի ստորագրումից հետո ունեցած ելույթում պետնախարար Գ․ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ վերահաստատելով, որ Արցախի Հանրապետության համար մեծ նշանակություն ունեն սփյուռքի կողմից նախաձեռնված և իրագործվող ծրագրերը, որոնք խարսխված են տևական գործակցության և երկարաժամկետ փոխշահավետության հիմքերի վրա։ Անդրադառնալով ստորագրված համաձայնագրերի առարկային՝ պետնախարարը հիշատակել է, որ սրանով Աղավնոյում ազդարարվում է «ԱՐԻ»-ի հետ համատեղ բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը, իսկ Շահումյան-Քարվաճառում մեկնարկն է տրվում «ԱՐԻ»-ի մուտքին։ Խոսելով Աղավնոյում բնակարանաշինության ծրագրի առաջին փուլի մասին, որի ժամանակ կառուցվել էին հիսուն տներ՝ Գ․ Մարտիրոսյանը խիստ կարևորել է Արցախում վերաբնակեցման գործընթացը և այդ նպատակով վերաբնակեցման շրջաններում պատերազմի հետևանքով քայքայված բնակֆոնդի վերականգնման աշխատանքները։
Իր խոսքում Գ․ Մարտիրոսյանը շեշտել է, որ Արցախի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների լիակատար պահպանումը, ֆինանսա-տնտեսական զարգացման պայմանների ապահովումը, անկախ հակամարտության շարունակության պարագայից, պետության համար հանդիսանում են կարևոր առաջնահերթություն ու գործառնական կողմնորոշիչ։
Հանդիսավոր ելույթից հետո Գ․ Մարտիրոսյանը աշխատանքային պրեզենտացիա է ներկայացրել Արցախի Հանրապետության տնտեսական ներկայիս կացության, համապատասխան ցուցանիշների, ինչպես նաև այս ասպարեզում կառավարության տեսլականի և ծրագրերի մասին։
«ԱՐԻ»-ի վարչության անդամ Վահան Գասարչյանն իր խոսքում հավաստել է, որ հիմնադրամի արցախյան ներդրումները ծառայում են փոխշահավետ նպատակի, նամանավանդ որ իրենց գործունեության նպատակն ի սկզբանե միայն բաժնետերերին շահույթ ապահովելը չէ, այլ նաև Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների հզորացման շուրջ ջանադրությունը, բնակչության ու վերջինիս կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ավելացումը:
Նմանատիպ նյութեր
2396 դիտում
18:40 19-03-2019
ԱՀ կառավարության և «ԱՐԻ» հիմնադրամի միջև ստորագրվել են համաձայնագրեր վերաբնակեցման գոտում 25 տան կառուցման մասին
2235 դիտում
16:58 02-02-2014
Ինչպես կայանել G-wagen-ը. արի, արի...
6257 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
1186 դիտում
15:04 09-02-2025
Իսրայելն ամբողջությամբ դուրս է բերել զորքերը Գազայի Նեցարիմ միջանցքից. Ynet
1540 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
937 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով