2120 դիտում
17:00 19-03-2019
Մահացել է Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուն
92 տարեկանում մահացել է ճապոնացի երկրպագու Նաոտոսի Յամադան, որը սկսած 1964 թվականից ներկա է եղել բոլոր ամառային Օլիմպիական խաղերին: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ափսոսանք է հայտնել Նաոտոսի Յամադայի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա Նաոտոսի Յամադայի մահվան մասին: Նա իսկական սուպերերկրպագու էր: Նրա պակասը հաջորդ տարի խիստ կզգացվի Տոկիոյում»,- Թոմաս Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Նաոտոսի Յամադան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը համարում էր իր կյանքի գլխավոր իրադարձությունը: Նա մահացավ Տոկիո-2020-ի մեկնարկից 494 օր առաջ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկայանա 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Նմանատիպ նյութեր
2988 դիտում
23:27 02-06-2015
Շունը մարդու ամենահավատարիմ ընկերն է. տեսանյութ
3305 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
1914 դիտում
22:39 14-11-2022
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը
Այս բաժնից
952 դիտում
19:58 19-10-2024
Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
1027 դիտում
12:50 19-10-2024
Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում է. նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է
3151 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում