5716 դիտում
10:02 20-03-2019
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է. փակ հարցման արդյունքները․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել և տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում: Իհարկե, նման ցուցանիշը ցանկացած պետության համար բավականին բարձր է, ավելին՝ երազանքի ցուցանիշ կարող է համարվել ցանկացած իշխանության համար, սակայն մեր իշխանություններին մտահոգել է:
Չմոռանանք, որ ընդամենը տասն ամիս առաջ Փաշինյանն ուներ ավելի քան 90 տոկոս սատարում, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոսից ավելի աջակցություն է ստացել, այսինքն՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում վարչապետի աջակիցների բանակը նվազել է մոտ 20 տոկոսով, իսկ տասն ամսվա ընթացքում՝ ընդհանրապես շուրջ 35-40 տոկոսով: Այստեղ խոսքը կոնկրետ Փաշինյանի վարկանիշի մասին է, քանի որ կառավարությանը սատարողների ցուցանիշն էլ ավելի է իջել. կառավարության գործունեությունը հավանում է հարցվածների մոտ 45 տոկոսը:
Ստացվում է, որ իշխանության տեսակետից ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն իսկապես արդարացված էր, քանզի եթե դրանք տեղի ունենային, օրինակ, ապրիլին, ապա «Իմ քայլը» կստանար անհամեմատ ցածր քվեներ, իսկ խորհրդարանում կլիներ ոչ թե երեք, այլ հինգ կուսակցություն, այդ թվում՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5548 դիտում
10:44 22-02-2017
Եղվարդում գաղտնի հարցման արդյունքները սարսափեցրել են Արամ Հարությունյանին. «Փաստ»
1029 դիտում
10:56 13-09-2022
Մոտ 3 ամիս առաջ անցկացված հարցման արդյունքները հիմա միայն հրապարակելը տարօրինակ է․ «Փաստ»
1910 դիտում
21:54 18-04-2014
Ո՞րն է Հայաստանի գլխավոր խնդիրը` Կովկասյան բարոմետրի հարցման արդյունքները. տեսանյութ
Այս բաժնից
2470 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2350 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»