211652_close_icon

Հնարավոր են անակնկալ փոփոխություններ. կառավարությունը «կամուկացի» մեջ է. «Փաստ»

views-count2658 դիտում article-date 10:26 20-03-2019
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, որն անցած շաբաթ հաստատվեց կառավարության կողմից, դեռևս ընդգրկված չէ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Այս հանգամանքն առաջացրել է պատգամավորների անհանգստությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունում «կամուկացի» մեջ են, և, ըստ խոսակցությունների, վերջին փուլում դեռևս հնարավոր է հետաքրքիր շրջադարձեր տեղի ունենան: Կան տեղեկություններ, որ կառավարությունում նախատեսված օպտիմալացման և միացման ենթակա նախարարությունների մասով հնարավոր է լինեն անակնկալ փոփոխություններ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր