2655 դիտում
10:03 24-01-2020
Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. իշխանությունը կամուկացի մեջ է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Որքան էլ հայտարարվում է, թե այս պահին պետական կառավարման ձևի փոփոխության հարց չկա, «Փաստ» թերթի տեղեկություներով, իրականում իշխանությունները կամուկացի մեջ են, թե ի վերջո կառավարման որ մոդելը կարդարացնի իրենց սպասելիքներն ու իշխանության հեշտ պահպանումը։ Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից վերջնականապես հրաժարվելու գաղափարն է։
Կառավարման կիսանախագահական ձևին վերադարձի հարցը, ինչպես նախկինում նշել էինք մեր հրապարակումներում, գործող իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ։ Որքան էլ ներկայումս դա համարվում է սոսկ մի կուսակցության՝ ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած օրակարգ, դա շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։
Թերթի՝ իշխանական թևը ներկայացնող զրուցակցի խոսքով, Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնային նպատակներից մեկն այն է, որ լուծվի ՍԴ «թնջուկը». ի դեպ, քննարկվող տարբերականերից մեկն էլ այն է, որ կարելի է որդեգրել ամերիկյան մոդելը, որտեղ ընդհանրապես ՍԴ չկա:
Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, կապ չունի՝ արտահերթ, թե հերթական, չի կարողանալու մեծամասնություն ապահովել՝ խորհրդարանական պետությանը բնորոշ հետևանքներով։
Իսկ արդեն նախագահական ընտրությունների պարագայում, երբ տեղի է ունենում կոնկրետ անձի ընտրություն, հույս ունի, որ կկարողանա պահել իշխանությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
10:26 20-03-2019
Հնարավոր են անակնկալ փոփոխություններ. կառավարությունը «կամուկացի» մեջ է. «Փաստ»
1757 դիտում
11:29 02-04-2019
Նախագծի թեժ քննարկում է լինելու. ընդդիմադիր պատգամավորները կամուկացի մեջ են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»