211652_close_icon
views-count2596 դիտում article-date 23:35 21-03-2019

Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացիները

Մարտի 23-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի Դանիայի մրցավարական անձնակազմը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Օգնականներն են Լարս Հումելգարդը և Հեյնե Սորենսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յենս Մաեն: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:

Նմանատիպ նյութեր