2202 դիտում
09:13 22-03-2019
Արցախի ԱԺ-ն փոխեց դիրքը. փոխվել է հարվածի ուղղությունը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», ԱԺԿ և ՀՅԴ, հայտարարություն են տարածել, որտեղ խոսում են անկախ և ինքնիշխան պետականության և ներկայիս կարգավիճակի և ժողովրդի ընտրության հեռանկարում միասնական հայկական պետականության մասին, այսօր նախաձեռնված այլ գործընթացները դիտարկելով արհեստական ու վտանգավոր: Ըստ այդմ կոչ է արվում դրանք շահարկող քաղաքական հավակնություն ունեցող ուժերին և գործիչներին զերծ մնալ այդօրինակ քայլերից: Արցախի խորհրդարանի երեք ուժերի հայտարարության մեջ չկան անուններ և քիչ են կոնկրետությունները, թե ինչի մասին է խոսքն ու ինչ առիթով, սակայն մյուս կողմից, վերջին օրերի լրահոսին ծանոթությունն ամեն ինչ դարձնում է պարզ: Արցախի խորհրդարանականների հայտարարությունը անկասկած վերաբերում է մի կողմից Արցախը Հայաստանին միացնելու գործընթաց և ստորագրահավաք սկսելու մասին «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, մյուս կողմից՝ Արցախի հարցը ՌԴ մանդատի ներքո տեղափոխելու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը:
Ընդ որում, Բաբայանը հայտարարել է Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու հավակնության մասին, իսկ «Սասնա ծռերն» էլ հայտարարել են Արցախում էլ գրանցվելու և նախագահի թեկնածու ունենալու մտադրության մասին: Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ այդ թեկնածուն չի լինի Սամվել Բաբայանը, բայց նրա հետ կգործակցեն, եթե աջակցի իրենց թեկնածուին: «Ծռերը» միաժամանակ համաձայն չէին եղել ռուսական մանդատի նրա գաղափարին: Մյուս կողմից, առաջին հայացքից իրարամերժ երկու գաղափարները, կամ երկու դիրքեր ունեցող սուբյեկտները, գործնականում հրապարակ են բերում ներկայումս հռչակվող պետական քաղաքականությանը հակադիր երկու մոտեցումներ, և այստեղ ստացվում է, որ թեկուզ հնարավոր առերևույթ միմյանց հանդեպ լինելով հակադիր, նրանք գործնականում համատեղ ծածկում են պետական հռչակված ռազմավարությունն ու մոտեցումը Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ:
Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել և հարվածել իշխանության լեգիտիմությանը, հնարավոր է հարվածի ուղղությունն է փոխվում, և թիրախավորվում է իշխանության լեգիտիմության վրա հիմնված արցախյան ռազմավարության լեգիտիմությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
10:41 08-05-2019
Փոխվել է - չի փոխվել․ «Առավոտ»
2318 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»
3043 դիտում
09:52 10-02-2024
«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»