211652_close_icon
views-count2794 դիտում article-date 10:01 23-03-2019

Նոր Հայաստանում շինարարները մեծ ռիսկի են գնացել՝ ցածրորակ ճանապարհ են կառուցել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Անցած տարի անմխիթար և բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը և բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս: Հայտնի փաստ է, որ ճանա­պարհներ հիմնանորոգելը բավական ծախսատար և մեծ գումարներ պահանջող գործընթաց է: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվե­լուց հետո ճանապարհը կառուցվեց, չնայած ֆինանսավորումը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակներից: Զարմանալին այն էր, որ ըստ կառուցապատողների և շինաշխատանքներն իրականացնողների, ճանապարհի շինարարությունը կատարվել է ամենաբարձր ստան­դարտներին և նորմերին համապատասխան, ըստ այդմ՝ դրան հա­մապատասխան կատարվել են նաև գումարային հատկացումներ: Սակայն այսօր արդեն ճանապարհն ուղղակի փլվում է, առկա են հա­զարավոր ասֆալտային ճաքեր և փոսեր, ասել է թե՝ ուղղակի «գլխա­ռադ» արված գործ է: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական է, թե ինչպես է ստացվել, որ «նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել և նման ցածր որակի ճանապարհ են կառուցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր