3294 դիտում
16:02 23-03-2019
Համաներմամբ ազատվել է 628 անձ, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն. փոխոստիկանապետ. Tert.am
Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանից հետաքրքրվեց, 2018-ի համաներումից հետո հանցագործությունների թվի ինչքան աճ է գրանցվել։
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/03/22/arman-sargsyan/2954764?fbclid=IwAR0SqZe6VA_fx5Hiyz0Vlpld26SjWXaJqEYN5QvppXhecQEt8OIMoYpGsxs]Tert.am[/url]-ը, Արման Սարգսյանն ի պատասխան նշեց, որ 628 անձ է համաներմամբ ազատվել, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն:
«Հիմա ընդամենը այս 66 կրկնահանցագործուններից, ովքեր ազատվել են, 16-ն են ՔԿՀ-ներում, 46-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը և այլն»,-ասաց նա:
Ըստ նրա, այստեղ երկակի մոտեցում կա: «Եթե նայում ենք անվտանգության տեսանկյունից, ապա մարդիկ պետք է այնտեղ լինեն, բայց եթե մարդու իրավունքների, միջին ծանրության հանցագործությունների տեսանկյունից նայենք, ապա շատ հաճախ դրանք ոչ մեծ ծանրության են, նրանց նկատմամբ նույնիսկ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություններ չեն ներկայացվում դատարաններ»,-ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2019/03/22/arman-sargsyan/2954764?fbclid=IwAR0SqZe6VA_fx5Hiyz0Vlpld26SjWXaJqEYN5QvppXhecQEt8OIMoYpGsxs]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
807 դիտում
15:04 05-09-2022
3 օրում բացահայտվել է 121 հանցագործություն, որից 7-ը՝ նախկինում կատարված
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»