4234 դիտում
23:55 23-08-2019
2018թ.-ին համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 91-ը կրկին կատարել են 184 հանցագործություն, այդ թվում՝ 1 սպանություն, 1 սպանության փորձ, 2 սպանության սպառնալիք. Tert.am
2018թ. նոյեմբերի 6-ից համաներմամբ ազատ արձակված 650 անձանցից 91-ը մինչև 2019 թ.-ի օգոստոսի 18-ը կրկին կատարել են 184 հանցագործություն, այդ թվում. գրանցվել է 1 սպանության, 1 սպանության փորձի, 2 սպանության սպառնալիքի դեպքեր:
Այս մասին[url=https://www.tert.am/am/news/2019/08/23/Amnesty/3077579?fbclid=IwAR1QJtTqNeIAq-CvYv0eO9y5NiMs0-FqWm6zYIp7z2G2-xjNrPILSrNyaAk] Tert.am[/url]-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նույն ժամանակահատվածում համաներմամբ ազատ արձակվածների կողմից կատարվել է 120 գողություն, որոնից 21-ը՝ բնակարանային:
Բացի վերոգրյալից, համաներմամբ ազատ արձակված և կրկին հանցանք գործած 91 անձիք կատարել են հետևյալ հանցագործությունները. 3 ավազակություն, 2 առողջությանը ծանր վնաս հասցնել, 2 ապօրինի կերպով զենք պահել, 10 առանց իրացնելու նպատակի թմրանյութ պահել, 1 անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավել, 3 կողոպուտ, 4 խարդախություն, 1 իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, 1 շորթում, 2 խուլիգանություն, 5 տրանսպորտային միջոց փախցնել, 4 գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում, 3 սառը զենք կրել, 1 սուտ մատնություն, 15 ծեծ և մարմնական վնասվածք պատճառել, 1 կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստել, պահել կամ իրացնել, 1 գույքը անզգուշությամբ ոչնչացնել կամ վնասել և 1 փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/23/Amnesty/3077579?fbclid=IwAR1QJtTqNeIAq-CvYv0eO9y5NiMs0-FqWm6zYIp7z2G2-xjNrPILSrNyaAk]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3294 դիտում
16:02 23-03-2019
Համաներմամբ ազատվել է 628 անձ, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն. փոխոստիկանապետ. Tert.am
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)