Չինաստանում զբոսաշրջիկների ավտոբուսը կրակի է մատնվել. զոհվել է 26 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չինաստանի Հունան նահանգի արագընթաց մայրուղում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել, որի հետևանքով զոհվել է 26 հոգի:
Միջադեպը տեղի է ունեցել Չանդե քաղաքի մոտ անցնող մայրուղում: Դիզելային շարժիչով ավտոբուսում 56 մարդ է եղել, այդ թվում՝ 53 զբոսաշրջիկ, երկու վարորդ և մեկ էքսկուրսավար:
Նշվում է, որ հրդեհը հանկարծակի է ծագել: Բացի 26 զոհից, 28 հոգի վնասվածքներ է ստացել: Բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Երկու վարորդները ձերբակալվել են: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: