Ձմեռը մի քանի օրից կվերադառնա Մոսկվա. սպասվում է մինչև -6 աստիճան ցուրտ
Հաջորդ շաբաթվա կեսին՝ մարտի 27-ին, ձմեռը կվերադառնա Մոսկվա: Այս մասին հայտնում են «Фобос» կենտրոնի օդերևութաբանները:
Մթնոլորտային սառը զանգվածներն իրենց հետ ձյան առատ տեղումներ կբերեն: Հաջորդ օրը՝ մարտի 28-ին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -6 աստիճան:
Եղանակը կտաքանա մարտի վերջին օրերին, նշում են օդերևութաբանները: