211652_close_icon
views-count1290 դիտում article-date 22:10 25-03-2019

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2018թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2018թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­­­տության, Փիլի­սոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղ­­յանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա­գրության, Ար­­­­­վես­տի ինստի­տուտները, Շիրա­կի հա­յա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնը, «Հայկա­կան հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմուն­քի կազմում գործում է Հայագիտական ուսումնասի­րությունները ֆինանսա­վորող համահայ­կական հիմնադրամը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 17 թղթակից անդամ: ՀՀ ԳԱԱ և արտաակադեմիական հրատարակչությունների միջոցով հրատարակել է 128 գիրք, որից 7-ը` արտասահմանում, 17 ուսումնական ձեռնարկ, 1031 հոդված, որից 369-ը` արտասահմանում: 2018 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսների 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար: Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբնություն» հանդեսի 2 համար, Արևելագիտության ինստիտուտը հրատարակել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականի 2 համար /մեկը` անգլերեն/, Արվեստի ինստիտուտը հրատարակել է «Կանթեղ. Գիտական աշխատություններ»-ի 3 համար: Տպագրվել է «Հանրագիտական բառարանի» 2-րդ հատորը: Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 33 հանրապետական և 12 միջազգային գիտական միջոցառումներ: Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են` Պատմագիտություն. Հրատարակվել է «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի երկրորդ հատորի առաջին գիրքը, որն ընդգրկում է վաղ միջնադարի` IV դ. սկզբից մինչև IX դ. կեսն ընկած ժամանակահատվածը: «Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում (ղեկ.` ակ. Ա.Մելքոնյան) լուսաբանված են Վասպուրականի հայկական պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական տարբեր ասպեկտները, մշակվել են այդ ավատական տարածաշրջանի զարգացման առանձ­նահատկությունները։ Աղբյուրագիտական լայն հենքի վրա և Անդրկովկասի 1917 թ. հետհոկտեմ­բերյան քաղաքական իրադարձությունների համատեքստում լուսաբանվել է 1918 թ. Բաքվի մարտյան գոյապայքարի և հարակից հիմնահարցերի պատմությունը: «Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքա­կան, սո­ցիա­լական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը» ծրագրի շրջանակ­ներում (ղեկ.` ակ. Ռ.Սա

Նմանատիպ նյութեր