2001 դիտում
14:41 26-03-2019
Աննա Հակոբյանը խոստանում է յուրաքանչյուր քայլի մասին տեղեկացնել իր նոր պաշտոնական կայքում
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական նոր կայք ունի, որը գործարկվել է մարտի 26-ին: Եռալեզու կայքը պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին: Այնտեղ տեղ են գտել նրա այցերը, հարցազրույցները, ինչպես նաև տեղեկատվություն «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին։
«Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետեւել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր կգա ձեզ եւ հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սեւոյանին, Սարգիս Մկոյանին»,-գրել է Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
Նմանատիպ նյութեր
814 դիտում
16:14 16-08-2024
«Իմ քայլի» գործունեության հաշվետվությունը չի երևացել կայքում տեխնիկական խնդրի պատճառով․ ՊԵԿ
Այս բաժնից
553 դիտում
18:50 23-10-2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Գվատեմալայի դեսպանը
538 դիտում
18:31 23-10-2024
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին
820 դիտում
18:19 23-10-2024
Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր