Ադրբեջանական կողմը հայտնել է զինվորի կորստի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այսօր տեղի ունեցած միջադեպին: Ինչպես գրում է [url=https://minval.az/news/123873186]Minval.az[/url]-ը՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը, ադրբեջանական կողմը հերքել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց դիրքերն առաջ տանելու մտադրությամբ ինժեներական աշխատանքներ կատարելու մասին տեղեկությունը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ֆիզուլիի ուղղությամբ հակառակորդի կրակոցներից ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել՝ Էլլեզով Էլլեզ Ալեդին օղլին:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/03/26/1120696/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։