2401 դիտում
10:24 27-03-2019
Հայաստանում փոքր ՀԷԿ-երը փակման եզրին են. ահազանգ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախագահ Ռոման Մելիքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, թե ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել և ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ չեն կարող, քանի որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը և, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան:
«Եթե քաղաքականությունը չփոխվի, և որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջև կկանգնենք»,- ասել է նա: Նկատենք, որ փոքր ՀԷԿ-երից շատերը, նախկին իշխանությունների թույլտվությամբ, կառուցվել են սխալ վայրերում, հաճախ խախտումներով, և որոշ ժամանակ անց նման խնդիր պետք է ծագեր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2353 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
1246 դիտում
10:27 06-06-2014
Եթե զարգացած երկրներում փոքր ՀԷԿ–երը բնությունը փրկում են, ապա Հայաստանում՝ կործանում․ Առավոտ
1525 դիտում
20:59 30-08-2014
Փոքր ՀԷԿ-երը` էկոսպառնալիք
Այս բաժնից
832 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1045 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
733 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»