1145 դիտում
11:55 27-03-2019
Տիգրան Խաչատրյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հնարավորությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի ղեկավարած պատվիրակությանը։
Դմիտրի Մարիյասինը նախարարին առաջարկել է քննարկել նախարարության համակարգման դաշտում գտնվող հարցերի լայն օրակարգը՝ գտնելով ընդհանուր մոտեցումներ և շփման կետեր։ Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է այս նպատակով պարբերականացնել հանդիպումները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմի հետ, քանի որ նախարարությունը ՄԱԶԾ առանցքային գործընկերներից մեկը պետք է լինի։
Նախարար Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, երկարաժամկետ նպատակները, անդրադարձել տնտեսության՝ զարգացման առավել մեծ ներուժ ունեցող հեռանկարային ոլորտներին։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ համակարծիք է նախարարի հետ՝ որպես առաջանահերթություն սահմանելով արտադրողականության բարձրացման խնդիրը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են աշխատուժի նոր հմտությունների ձևավորմանը, աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի գրագետ համադրմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված կենտրոնի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ նախօրեին մեկնարկած Travelinsights գործիքի հետագա կիրառումը։ Տիգրան Խաչատրյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում համագործակցության հնարավորությունները՝ զբոսաշրջային արդյունքի բազմազանեցման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։
Ներկայացվել է նաև ՄԱԶԾ գործունեությունը մարզային և գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ շեշտադրելով տեղի բնակչությանը գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի դերին՝ մարզային զբոսաշրջային կենտրոնների զարգացման գործում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական քննարկումների միջոցով անդրադառնալ առանձին ոլորտային ծրագրերին, ինչպես նաև տեղում ծանոթանալ և քննարկել որոշ մարզային ծրագրերի զարգացման հեռանկարները։
Նմանատիպ նյութեր
2018 դիտում
12:04 22-03-2019
Տիգրան Խաչատրյանը շվեյցարական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
775 դիտում
19:49 29-01-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի հետ
Այս բաժնից
814 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
739 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
946 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել