1092 դիտում
12:40 27-03-2019
Քաղաքական խորը փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքը բացառիկ է․ Նիկոլ Փաշինյան
«Այս ամիսներին մեր գործունեությունն ինձ հիմք է տալիս վստահորեն պնդել, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք և արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ: Հունվարին Հայաստանի տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս, իսկ արդեն փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.6, և երկամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս: Թվերն ինքնին դրական ենք համարում, սակայն չենք համարում, որ մենք հասել ենք մեր ցանկացած ցուցանիշին: Այստեղ կարևոր է դինամիկան»,- Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնիսկ հասել էր ռեցեսիոն շեմին:
«Եվ այդ ժամանակ շատ կանխատեսումներ էին հնչում, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք պնդում էինք, որ ամեն ինչ դեռ նոր սկսվում է: Եվ այդ պահից սկսած մեր տնտեսության մեջ դրական դինամիկա կա: Եվ այդ դրական դինամիկան ունի շատ լուրջ բովանդակություն, և ես որևէ կասկած չունեմ, որ մեր վարած քաղաքականությունը շարունակաբար և հետևողականորեն բերելու է դրական դինամիկայի»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել վարչապետի հինգ ընտրություն: Երեք վարչապետ է փոխվել երկրում, ընտրվել է նախագահ, կայացել են Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ, և երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն:
«Եվ երբ ասում ենք, որ Հայաստանը բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և դրա բովանդակությամբ, ՀՀ-ն բացառիկ է նաև այդ խորությամբ քաղաքական փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով: Նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր, և մեզ հաջողվեց պահել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Բայց այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է»,- նշեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
619 դիտում
19:12 01-09-2023
Նիկոլ Փաշինյանը Ջիհադ Ազուրի հետ քննարկել է տնտեսության կառուցվածքի փոփոխություններին առնչվող հարցեր
4092 դիտում
10:32 11-03-2021
Երկրում քաղաքական խորը ճգնաժամը հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
685 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
979 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է