112415 դիտում
17:50 27-03-2019
Երևանում 29–ամյա երիտասարդին սպանած և մի քաղաքացու էլ ծանր մարմնական վնասվածք պատճառած կասկածյալը հետախուզվում է. նա 19-ամյա «Մողեսիկն» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց ընտրի հետախուզման մեջ գտնվող, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 19-ամյա Աշոտ Գրիգորյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գրիգորյանի նկատմամբ Էրեբունու և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Ա. Գոյունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) և 112 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնասվածք պատճառելու) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի տեղակալի միջնորդությունը և Ա. Գրիգորյանի նկատմամբ որոշում է կայացվել: Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ:
Ա. Գրիգորյանը, ով ընկերական շրջապատում ավեի շատ հայտնի է «Մողեսիկ» մականվամբ, 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին Երևանում Սարի Թաղի 1-ին փողոցում դանակի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածք էր պատճառել մի քաղաքացու: Իսկ այս տարվա մարտի 19-ին էլ Երևանում դանակի մի քանի հարվածներով սպանել էր Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող 29-ամյա Համբարձում Եզեկյանին: Սպանությունը տեղի էր ունեցել մարդաշատ վայրում՝ «Քուին Բուրգեր» սննդի կետոի դիմաց, որից հետո «Մողեսիկը» դիմել էր փախուստի:
Կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանությունը կատարել է նա:
[color=#CC0000]
***
18:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հետախուզման մեջ գտնվող «Մողեսիկ» մականվամբ Աշոտ Գրիգորյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, քանի որ նա արդեն տեղակացված է եղել, որ Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները արդեն բավականին զորեղ փաստեր են ձեռք բերել, որ և Սարի Թաղի դանակահարությունը և «Քուին Բուրգերի» մոտ տեղի ունեցած սպանությունը կատարել է ինքը ու ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում այլ ելք չունենալով՝ ներկայացել է իրավապահներին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա իր ընկերներին հայտնել է, որ ինքը «վիզ դնող» տղա է ու գնալու է պապու հետքերով և «վիզ է դնելու», որ հանցագործ աշխարհում «օրենքով գող» կարգվի:
«Լրիվ մողեսի հոգեբանություն», ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին նրա մտերիմները:
«Եթե անմեղ տեղը մարդ խփելով ու սպանելով պիտի գող դառնաս, ավելի լավ է մնաս չճանաչված հարիֆ», ասում էին ֆոտոլրագրողի հետ զրույցում նրան ճանաչողները:[/color]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/19/1120156/?fbclid=IwAR3HHQNo21Anxt5Yaslg2jqVdSi_ECO5nO1-W24Za1Cc4TRa_xDqB24GGvc]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն էր:
Հիվանդանոց էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ստեղծվել էր քննչական խումբ:
Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ Էրեբունու քննիչները՝ Ա. Գոյունյանի և Էրեբունու ոստիկանները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել էին արդեն դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր և դանակ:
Վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները՝ վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալներ՝ Գառնիկ Մաթևոսյանն ու Ռոման Մախմուդյանը:
[b]
Սպանության կասկածանքով հետախուզվող՝ 19-ամյա «Մողեսիկն» է [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0472603001553695214407418.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+