211652_close_icon
views-count7571 դիտում article-date 18:35 27-03-2019

Ի՞նչ գործ ունի մի մարդ մարզպետի պաշտոնում, եթե նա կոկորդիլոսը թռչունից չի տարբերում. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/27/Pashinyan-Petrosyan/2958570?fbclid=IwAR3p1jIaM-EDr3h3TTyepZGUGGYt98mZWQ_taEfTKJJ-3dfiOMpnl_pg4JY]Tert.am[/url]-ը գրում է. Եթե չեմ սխալվում, Ձեզ է պատկանում այն արտահայտությունը, որ մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Այսօր նույնպես, ինչպես նախկինում մի քանի անգամ հատուկ ընդգծեցիք աշխատանքի խրախուսման քաղաքականությունը: Հարց է առաջնում՝ արդյոք ՀՀ-ում ռեկտորների, բուհերի այլ ղեկավարների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ փակել, բացե՞լն է, արդյո՞ք այլ չափանիշ չկա, քան այն, թե որքանով են աջակցել հեղափոխությանը և այլ զանգվածային միջոցառումներին»,-հարցրեց պատգամավորը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ պետք է գնահատական տան այն իրավիճակին, որ առկա է բուհական համակարգում: «Հստակ պետք է խոստովանենք, որ բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին ու մարտահրավերներին, որ երկրի առաջ կա: Որ ասում եք՝ դռները փակ պահել, թե բաց պահել, համաձայն եմ, որ նման չափանիշ դժվար է ձևակերպել, բայց կարևոր նշանակություն ունի, որ բուհական համակարգը առաջադիմության գաղափարների կարևոր օջախն է»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում, գաղտնիք չէ, որ անկախության հռչակումից ի վեր բուհերը հակառակ պրոցեսի դերակատարումն են ունեցել: «Բուհերը եղել են իշխանության ձեռքին բութ գործիք, այդ թվում՝ ուսանողության շրջանի ստեղծարար նախաձեռնությունը խեղդելու, ավտորիտար կուսակցական համակարգի մաս դարձնելու և քաղաքական գործիք օգտագործելու համար»,-ասաց նա և օրինակ բերեց, որ ԵՊՀ-ն գումարներ էր փոխանցում Երիտասարդական հիմնադրամին, որը գտնվում էր ՀՀԿ-ի հսկողության տակ, որն էլ ուսանողներին օգնություն էր տալիս այնպես, թե ըստ այդմ ինչ վերաբերմունք ունի ՀՀԿ-ի նկատմամբ, ինչքանով է պատրաստ ծափահարել ՀՀԿ-ին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/27/Pashinyan-Petrosyan/2958570?fbclid=IwAR3p1jIaM-EDr3h3TTyepZGUGGYt98mZWQ_taEfTKJJ-3dfiOMpnl_pg4JY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր