211652_close_icon
views-count3733 դիտում article-date 22:32 27-03-2019

Մեզ հասանելի աղբյուրներում առկա բոլոր հայտարարություններն ուսումնասիրվում են. գլխավոր դատախազը՝ Վ. Հարությունյանի և Վ. Շիրխանյանի հայտարարությունների մասին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/03/27/Artur-Davtyan/2958753?fbclid=IwAR3wpzxgNyHvSkYP51OGsJLszb_POAtetf3Zf_AVqBmcrY8JHvIWZIxvbkc]Tert.am[/url]-ը գրում է. Մեզ հասանելի աղբյուրներում առկա բոլոր հայտարարություններն ու հրապարակումներն ուսումնասիրվում են: Այս մասին այսօր «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հայտարարությանը: «Դրա վկայություններից մեկը հենց նույն Վահան Շիրխանյանի հրապարակած նամակն էր: Բոլոր այն հայտարարությունները և հրապարակումները, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն են ունենում, պարտադիր նախաձեռնվում են դրանցով պայմանավորված գործընթացներ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ԱԱԾ և ՀՔԾ: Հարցին, թե Շիրխանյանի նամակի ուսումնասիրման հետ կապված ինչ նորություն կա, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Սկսվել են դրանով անհրաժեշտ ստուգողական գործողությունները: Այս պահին այսքանը կարող եմ ասել»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/27/Artur-Davtyan/2958753?fbclid=IwAR3wpzxgNyHvSkYP51OGsJLszb_POAtetf3Zf_AVqBmcrY8JHvIWZIxvbkc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր