211652_close_icon
views-count2794 դիտում article-date 17:04 28-03-2019

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան տարեդարձն է․ ՀՀԿ-ականներն այցելել են Եռաբլուր․ Aravot.am

Այսօր Եռաբլուրում էին Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները և ՀՀԿ-ի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ընտանիքի անդամներն ու հարազատները: Այսօր ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան տարեդարձն է: Գրում է [url=https://www.aravot.am/2019/03/28/1031999/]Aravot.am[/url]-ը։ ՀՀԿ նախագահ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը Եռաբլուր չէր եկել: Լրագրողների հետ զրույցներում ՀՀԿ-ականներն ասացին, որ տեղյակ չեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի եկել Եռաբլուր: Լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք առաջիկայում Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով և երբ: «Ժամանակը մոտենում է »,- պատասխանեց Արմեն Աշոտյանը: Նա վստահեցրեց, որ իր ելույթում Սերժ Սարգսյանն անպայման կխոսի հասարակությանը հուզող հարցերի մասին և կտա հարցի պատասխանը՝ ինչու մեկ տարի առաջ ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Անդրադառնալով վաղը կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, Արմեն Աշոտյանն ասաց. «Չես կարող արտաքին քաղաքականություն վարել՝ պատմելով լվացքի մեքենայի չփակված վարկի մասին»: Արմեն Աշոտյանի դիտարկումներով՝ անգամ Քրիստոսն իր աշակերտների հետ խորհրդակցում էր, որպեսզի ճիշտ պատկերացումներ կազմի որոշ իրողությունների մասին, իսկ «Նիկոլ Փաշինյանն, ով լուսային մղոններ հեռու է Քրիստոսից, պետք է կարդա և պետք է կարդա ոչ թե իր մասին ստատուսները կամ իր ֆեյքային բանակի հրամցրած տեղեկությունները, այլ փաստաթղթեր»: ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ ՀՀԿ-ի վերադարձը իշխանություն հեռու չէ: ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ գերադասեց ներքաղաքական խնդիրների չանդրադառնալ, խոսել միայն Աշոտ Նավասարդյանի, Հայաստան պետության և պետականության կայացման գործում նրա վաստակից: Միայն անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև վաղը կայանալիք հանդիպմանը, ասաց, որ շրջադարձային փոփոխություններ Արցախի հարցում այս հանդիպումից հետո պետք չէ ակնկալել: «Աշոտ Նավասարդյանի երազած ՀՀԿ-ն կարծես վերադառնում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ՀՀԿ գալիս են գիտելիք, նվիրում տալու, իսկ ով ՀՀԿ գալիս է իշխանություն դառնալու և ինչ-որ մի բան իշխանությունից տանելու, ՀՀԿ-ում անելիք չունի: ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ է գոհ, որ ՀՀԿ-ն ինքնամաքրվում է: Նա կարծում է, որ ամենով հանդերձ՝ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է եղել, լավ ծրագրեր է ունեցել, որոնք փորձել է առաջ տանել իշխանություն եղած ժամանակ: Որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն դեռ ցույց կտա իր կարողությունները՝ Գալուստ Սահակյանը կասկած չունի: Աղբյուրը՝ Aravot.am

Նմանատիպ նյութեր