211652_close_icon
views-count1465 դիտում article-date 19:30 28-03-2019

Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ներկայացրել են որոշ մտահոգություններ և անհամաձայնություններ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում: Ուստի տեղեկացնում ենք, որ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծից: [b] ՀՀ ֆինանսների նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր