211652_close_icon
views-count27229 դիտում article-date 17:56 11-03-2019

«Ո՛չ գազավորված ըմպելիքների թանկացմանը». բողոքի ակցիա՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում միջին բիզնեսի ներկայացուցիչները: 200 դրամանոց գազավորված ըմպելիքը կդառնա 270-300 դրամ, եթե կառավարության նախագիծը օրենքի ուժ ստանա եվ ավելացվի գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը: Գազավորված ըմպելիքներ արտադրողներն ասում եմ՝ իրենց հետ այս որոշումը չի քննարկվել: Եթե անեն այն, ինչ նախատեսել են, տնտեսվարողները ստիպված գործունեությունը կկասեցեն, որովհետև վաճառքի տեմպերը նվազաելու են եվ ընկերություները գնան սնանկացման: Ակցիզային հարկը նախատեսում են կիրառել գազավորված բոլոր ըմպելիքների դեպքում: Ֆինանսնների նախարարությունն է, որոշել, որ դա անում են առողջապահության նկատառումներից ելնելով: Հիմնավորման մեջ էլ նշել են. ենթադրում են, որ ըմպելիքները վնասակար են: Հիմա արտադրողները ուզում են հասկանալ, ինչու է ֆինանսիստ նախարարը առողջապահության ոլորտի փոխարեն խոսում եվ որտեղ են վնասակարության հիմավորումերը: Ընկերություններից մեկն ասում է՝ իրենք կարող են ապացուցել, որ իրենց արտադրանքը վնասակար չէ: Եթե կառավարությունը հակառակը կարողանա ապացուցել, կարող է եվ իսպառ փակել գործարանը: Ի վերջո առողջապահական բարեփոխում է, թե բյուջեն լցնելու միջոց: Բաբկեն Պիպոյանն ասում է՝ պետությունը պարտավոր է հստակ դիրքորոշում հայտնել: Եթե առողջությունն են գնահատում, ռիսկային այլ ապրանքներ ևս կան: Արտադրողները վստահեցնում են, որ այս քայլով մենաշնորհ է ստեղծվելու: Փոքր ու միջին բիզնեսն են ուզում վերացնել: Իրենց շուկայից դուրս կմղեն, կմնան միայն բարձր սեգմենտ ունեցող ապրանքները: Շուկայում էժան լիմոնադններ չեն լինի: Հարեվանությամբ պետ տուրքերի բարձրացումից նաեվ փոխանակման կետերի ներկայացուցիչներն էին բողոքում: Տարեկան տուրքը 60 անգամ է բարձրանում: Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: Ինչ ուսումնասիրությունների հիման վրա է կառավարությունը կազմել այս նախագիծը՝ ցուցարարները չգիտեն: Նրանք եվս վստահեցնում են, որ հարցը շահառունների հետ չի քննարկեվել ու դրա կյանքի կոչման արդյունքում մենաշնորհ կստեղծվի, որտեղ կշահեն միայն բանկերը եվ խոշոր սուպերմարակետների փոխանակման կետերը: Փոխանակման կետերի ներկայացուցիչները եվս կարծում են, որ սա պետական բյուջե լցնելու միջոց է: Ում եվ ինչի հաշվին՝ չեն հասկանում: Բոլոր ցուցարարները մի քանի ժամ կառավարության առաջ էին, ոչ կառավարությունից էր մարդ դուրս գալիս, ոչ ակցիայի մասնակիցներից էին կառավարություն հրավիրում: Ցուցարարներին հայտնեցին, որ ֆինանսների նախարան այսօր աշախատանքի չէր, բայց նրանցից մի քանի ներկայացուցչի ավելի ուշ ֆինանսների փոխնախարարը ընդունեց: Այդ ընթացքում ցուցարարներին նաեվ մոտեցավ պատագմավոր Ալեն Սիմոնյանը: Հիշեցրեց՝ նախագծերը դեռ խորհրդարան չեն հասել: Դրանք կառավարության քննարկման փուլում են: Քաղաքական թիմի հետ Ա. Սիմոնյանը կքննարկի նաեվ փոխանակման կետերի խնդիրը; Բայց ցուցարարները միեվնույն է՝ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները: Նույն կազմով հարցի քննարկման օրը կգնան նաեվ խորհրդարան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր